Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշոտյանը մեկնում է Ավստրիա

Աշոտյանը մեկնում է Ավստրիա
08.04.2015 | 12:36

Ապրիլի 8-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այցի երկրորդ օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, Հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը` Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 և մահվան 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման շրջանակում:

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ